Թորոսյան․ Ծանր վիճակում գտվող երիտասարդը քրոնիկ հիվանդություններ չունի![]() 30 մարտի 2020 - 13:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվելու հետևանքով ծանր վիճակում գտնվող 14 անձից մեկը երիտասարդ է։ Ըստ առողջապահութան նախարար Արսեն Թորոսյանի՝ նա չունի քրոնիկ հիվանդություններ։ Նախարարը նշել է, սակայն, որ երիտասարդը, մեծ հավանականությամբ՝ շուտով կդադարի ծանր լինել՝ հավելելով, որ կորոնավիրուսով վարակման ելքը որոշում են քրոնիկական հիվանդությունները: Նա հավելել է, որ հիվանդության ընթացքը նաև կենսակերպից է կախված․ «Եթե, օրինակ, օրական 3 տուփ սիգարետ ծխող 30 տարեկան մարդ ունենանք, ինքը պոտենցիալ չփրկվող պացիենտ է ու, կարելի է ասել, երիտասարդ մահ կունենանք»։ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից տեղեկացրել են, որ մոտ 250 մարդ դուրս է եկել մեկուսացումից, մարտի 29-ին հերքվել է 162 թեստ, ընդհանուր՝ 2216: Մոսկվայում կորոնավիրուսով վարակված և ծանր վիճակում գտնվող պացիենտների 15%-ը 40 տարեկանից երիտասարդ են։ Մահացության դեպքեր գրանցվել են նաև երիտասարդների թվում։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 29-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք կա, հաստատված դեպքերի թիվը հասել է 482-ի: 3 մահ կա, վիրուսից ապաքինվել է 30 հոգի: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |