10 մլրդ դրամ՝ կորոնավիրուսից տուժած ոլորտների 100,000 աշխատակցի. Միջին աշխատավարձի չափով աջակցություն կստանան30 մարտի 2020 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Հյուրանոցային, հանրային սննդի, զբոսաշրջության, գեղեցկության սրահների, դեղորայք, սնունդ կամ ալկոհոլ չվաճառող մանրածախ առևտրի (հագուստ, կոշիկ, կենցաղային տեխնիա և այլն) ոլորտի աշխատակիցները Կառավարության կողմից միջին աշխատավարձի չափով աջակցություն կստանան: Կորոնավիրուսի տարածման հետևանքով տուժած ոլորտների աշխատակիցներին աջակցությունը տրամադրվելու է անմիջապես՝ ոչ գործատուների միջոցով միջնորդավորված, տրամադրված գումարից հարկեր չեն հաշվարկվելու: «Աջակցության չափը որոշել ենք հաշվարկել այսպես՝ նշված ոլորտում վարձու աշխատողների համար հունվար և փետրվար ամիսներին իրենց աշխատավարձի կեսի չափով աջակցություն կտրամադրվի՝ ոչ պակաս, քան 68,000 դրամը, և ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը՝ 136,000 դրամը: Եթե վերջին երկու ամսվա միջին աշխատավարձը նվազագույն աշխատավարձից պակաս կլինի, աշխատակիցները կստանան վերջին 2 ամսվա աշխատավարձի միջին չափով գումար»,- հայտնել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: Նրա խոսքով՝ անհատ ձեռնարկատերերի համար նույնպես աջակցություն կա՝ 2019 թվականի չորրորդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսի չափով գումար՝ ոչ պակաս, քան 68,000 դրամը, և ոչ ավելի, քան 136,000 դրամը: Սարգսյանն ասել է, որ ներկայացվող ծրագրի շահառուների թիվը գերազանցում է 100,000-ը (ըստ վարչապետի՝ 127,000 մարդ է ներառում ծրագիրը, սակայն վերջնական թիվը դեռ ճշգրտվում է), ամբողջ ծրագրի ընդհանուր բյուջեն գերազանցում է 10 մլրդ դրամը: Կառավարության հաջորդ նստում կներկայացվի դիմելու կարգը: Քաղաքացին օնլայն կարող է դիմել և իրենց անմիջապես կպատասխանեն հանդիսանում է ծրագրի շահառու, թե ոչ: Դիմել կարող են միայն գրանցված աշխատողները: Դիմող քաղաքացին նաև համաձայնություն պետք է տա, որ իր տվյալները հրապարակվեն աշխատանքի և սոցիալակնա հարցերի նախարարությունում: Կառավարությունը, ընդհանուր առմամբ, տնտեսական աջակցության 8 միջոցառում է հաստատել, որոնցից 4-ն ունեն տնտեսական բնույթ, 4-ը՝ սոցիալական: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 29-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք կա, հաստատված դեպքերի թիվը հասել է 482-ի: 3 մահ կա, վիրուսից վերականգնվել է 30 հոգի: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |