Կորոնավիրուսից 108-ամյա բրիտանուհի է մահացել, ով հաղթահարել էր «իսպանկան». Guardian![]() 30 մարտի 2020 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում Covid-19 կորոնավիրուսից մահացել է 108-ամյա Հիլդա Չերչիլը, ով ժամանակին հաղթահարել էր 1919-1920թթ․ իսպանական գրիպի պանդեմիան։ Նա Երկիր մոլորակի ամենատարեց մարդն է, որը մահացել է վարակից, հայտնում է The Guardian-ը։ Հիլդա Չերչիլը մահացել է ծերանոցում՝ կորոնավիրուսի վարակի առկայության հաստատումից մի քանի ժամ անց։ 8 օր հետո նա կդառնար 109 տարեկան։ Չերչիլը ծնվել է 1911-ին՝ Առաջին համաշխարհայինից մի քանի տարի առաջ։ «Երբ վերջին անգամ այցելել էի նրան, մենք խոսում էինք կորոնավիրուսից՝ ես զգուշացրեցի, որ որոշ ժամանակ չենք կարողանա տեսնվել։ Նա ասաց, որ դա շատ նման է իսպանական գրիպին, բայց այն ժամանակ ինքնաթիռներ չկային, և միևնույն է՝ վիրուսը տարածվեց ամենուր»,- ասել է կնոջ թոռը։ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է մոտ 20,000-ի։ Photo: Anthony Churchill/SWNS ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |