Գրիգորյան. Հայտնի չէ՝ մարտի 31-ից կհանվի տեղաշարժի խիստ սահմանափակումը, թե՝ ոչ![]() 30 մարտի 2020 - 15:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման պատճառով տեղաշարժի խիստ սահմանափակման ժամկետը մարտի 31-ին է լրանում և սահմանափակումը վերացնելու հարցին հնարավոր կլինի պատասխանել միայն այդ ժամանակ, հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Մինչև մարտի 31-ը ցանկացած օրվա վիճակագրություն նշանակություն կունենա այդ օրը կայացվելիք որոշման վրա: Ըստ այդմ, պետք է սպասել, որ այդ հարցի պատասխանը կլինի այն օրը, երբ որոշում կկայացի»,- ասել է Գրիգորյանը: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:Երկրում մինչև մարտի 31-ը տեղաշարժման խիստ սահմանափակումներ են գործում, մարդիկ կարող են տնից դուրս գալ միայն կենսական անհրաժեշտության դեպքում՝ տեղաշարժման թերթիկ լրացնելով: Մարտի 29-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք կա, հաստատված դեպքերի թիվը հասել է 482-ի: 3 մահ կա, վիրուսից վերականգնվել է 30 հոգի: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |