Աթոս լեռան վանականներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել. ՌԻԱ Նովոստի

Աթոս լեռան վանականներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել. ՌԻԱ Նովոստի

PanARMENIAN.Net - Կորոնավիրուս է հայտնաբերվել Աթոս լեռան վանականներից մեկի մոտ։ Նա տեղափոխվել է Սալոնիկի հիվանդանոցներից մեկը, գրում է ՌԻԱ Նովոստին՝ Halkidikifocus-ի վրա հղումով։

Վանականը մոտ 60 տարեկան է, նա վերջերս Մեծ Բրիտանիա էր այցելել և վերադարձել է մինչև մարտի 20-ը, երբ արգելվեցին Սուրբ լեռան այցելությունները։

Վանականը կասկածելի ախտանիշեր է ունեցել, իսկ դրական թեստից հետո հոսպիտալացվել է։ Անգլիայից վերադառնալուց հետո նա շփվել է ևս 2 վանականի հետ, որոնք այժմ կարանտինի մեջ են։

Հունաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1061 դեպք, մարտի 30-ի դրությամբ մեկ օրում գրանցվել է վարակման 95 դեպք, մահացել է 4 մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը 32 է։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---