Ժնեւում Ռուսաստանի եւ Վրաստանի բանակցությունների երրորդ փուլը ձախողվել է19 դեկտեմբերի 2008 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Ժնեւում ավարտվել է հարավօսական հակամարտության շուրջ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ բանակցությունների երրորդ փուլը: Հանդիպմանը որոշակի առաջընթաց է ձեռք բերվել, թեեւ մասնակիցների նյարդերը ծայրահեղ լարված էին, գրում է Le Temps-ը:«Մենք այստեղ ենք ժամանել ոչ թե քննարկելու այն, թե ինչպես Վրաստանը վերականգնի օգոստոսյան արկածի ընթացքում կորսված դիրքերը, այլ քննարկելու անվտանգության եւ կայունության հարցեր»,- այդ խոսքերով ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը տրամադրություն է հաղորդել երկօրյա հանդիպմանը, որը նախօրեին ավարտվեց Ժնեւում, գրում է InoPressa-ն: Պաշտոնապես «ժնեւյան գործընթացը» ձախողվել է. բանակցությունների մասնակիցները չկարողացան ընդհանուր հռչակագիր ընդունել, նշում է շվեյցարական հրատարակությունը: Բայց, չնայած միմյանց հասցեին կողմերի կտրուկ արտահայտություններին, «համաձայնագրի բացակայությունը լիարժեք ձախողման հոմանիշը չէ»: Վրացական ճգնաժամի կարգավորման գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիեռ Մորելի խոսքերով, կողմերը քննարկել են «տեխնիկական եւ գործնական հարցեր, տարածաշրջանում կայունության եւ անվտանգության խնդիրներ, ինչպես նաեւ փախստականների թեման»: Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ներկայացուցիչները նույնպես ներկայացրել են իրենց դիրքերը, եւ, ինչպես պնդում է հոդվածի հեղինակը, «երեւում է, հենց նրանք են խանգարել ամփոփիչ համաձայնագրի կնքմանը»: Փետրվարի 17-18-ին` հերթական հանդիպմանը Ժնեւում կողմերը ծրագրում են քննարկել սահմանների անցումը հեշտացնելու եւ փախստականներին «կամավոր եւ արժանի վերադարձ» ապահովելու մասին հարցերը: Ինչ վերաբերում է ռուսական կողմին, Գրիգորի Կարասինը հայտնել է, որ ՌԴ զորքերը կմնան տարածաշրջանում Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անվտանգության ապահովման համար: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |