Տոկիո-2020-ը կկայանա 2021-ի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը![]() 30 մարտի 2020 - 18:01 AMT PanARMENIAN.Net - 2020 թվականի՝ Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կանցկացվեն 2021-ի հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 8-ը, փոխանցում է AlJazeera-ն: 2020-ին նախատեսվում էր Օլիմպիադան անցկացնել հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 9-ը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ խաղերը կհետաձգվեն և կանցկացվեն հաջորդ տարի՝ 2021 թվականին, սակայն հստակ ժամանակացույցը չէր նշվել: Հայտնի էր նաև, որ 2021-ին նախատեսվող Օլիմպիական խաղերը կկրեն «Օլիմպիադա-2020» անունը: Նշվում է, որ Օլիմպիական խաղերի ժամանակացույցը դրանց նախապատրաստման համար առանցքային նշանակություն ունի: Հետաձգվել են նաև Պարալիմպիկ խաղերը. դրանք կանցկացվեն 2021-ի օգոստոսի 24-ից մինչև սեպտեմբերի 9-ը: Միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալներով ողջ աշխարհում կորոնավիրուսով է վարակվել մոտ 730,000-ից ավելի մարդ: Վիրուսից մահացել է մոտ 35,000 հոգի, վերականգնվել է մոտ 157,000 մարդ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |