ԿԳՄՍՆ․ Վարձը չվճարած ուսանողներին առաջարկվել է չզրկել ուսումից![]() 30 մարտի 2020 - 18:07 AMT PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկել է արտակարգ դրության ժամանակահատվածում զերծ մնալ ուսման վարձերի չվճարման հետ կապված ուսանողներին ուս.գործընթացում չընդգրկելուց՝ հիմք ընդունելով ՀՀ-ում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությունը։ Այդ մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ Նա շրջաբերական է ուղարկել պետական և ոչ պետական բուհերի ռեկտորներին։ «Առաջարկվել է արտակարգ դրության ավարտից հետո սահմանել ուսման վարձավճարների վճարման ժամանակացույց: Միաժամանակ, այն ուսանողներին, որոնք նշված ժամանակահատվածում պատրաստակամություն կհայտնեն առցանց վճարելու ուսման վարձը, կտրամադրվօ վճարման պայմանների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը»,- ասվում է նախարարի գրառման մեջ։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 29-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք կա, հաստատված դեպքերի թիվը հասել է 482-ի: 3 մահ կա, վիրուսից ապաքինվել է 30 հոգի: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |