Արցախում ախտահանում են բոլոր ընտրատեղամասերը![]() 30 մարտի 2020 - 19:55 AMT PanARMENIAN.Net - Մարտի 31-ին Արցախում կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ բոլոր ընտրատեղամասերում իրականացվում են ախտահանման աշխատանքներ: Դրանք տանում են Արցախի առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը ֆեյսբուքյան իր էջում։ Տեղեկատվական շտաբը նաև տեսանյութ է հրապարակել աշխատանքների ընթացքից։
Արցախի նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունները կայանալու են մարտի 31-ին։ Համապետական ընտրությունների քվեարկության օրը` երեքշաբթին, հայտարարվել է ոչ աշխատանքային: Արցախի նախագահ Բակո Սահակյանը չի մասնակցելու ընտրություններին: Արցախում մարտի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |