Կորոնավիրուսը տարածաշրջանում. Վրաստան, Իրան, ՌԴ, Թուրքիա և Ադրբեջան30 մարտի 2020 - 20:56 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 100-ի, առողջացել է 18 մարդ: Երկրում մեկուսացման մեջ են գտնվում 4978 հոգի, հսկողության տակ՝ 266 մարդ, հայտնում է կորոնավիրուսի մոնիթորինգի հատուկ կայքը: Իրանում մեկ օրում 3186 մարդ վարակվել է կորոնավիրուսով, մահացել է 117 մարդ, հայտնել է երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը: Ընդհանուր առմամբ՝ երկրում կորոնավիրուսով վարակված է 41,495 մարդ, մահացել է 2757 հոգի: 3511-ի վիճակը բժիշկները գնահատոմ են ծանր, առողջացել է 13,911 պացիենտ: Ռուսաստանում 1836 հոգի վարակվել է կորոնավիրուսով, բժշկական հսկողության տակ է գտնվում մոտ 194,000 հոգի: Երկրում մահվան 10 դեպք է գրանցվել, առողջացել է 66 հոգի: Մեկ օրում Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1800-ով՝ հասնելով 9217-ի: Գրանցվել է մահվան 131 դեպք, առողջացել է 568 մարդ, հայտնել է առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան: Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 273-ի, մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 64-ով: Երկրում առողջացել է 26 մարդ, մահացել՝ 4 հոգի: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև մարտի 31-ը տեղաշարժման խիստ սահմանափակումներ են գործում: Մարտի 30-ի առավոտվա դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 482-ի: Հայաստանում 3 հոգի մահացել է կորոնավիրուսից, վերականգնվել է 30 հոգի: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |