Երևանը 130 մլն դրամի պարգևավճար կփոխանցի կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողներին![]() 30 մարտի 2020 - 21:56 AMT PanARMENIAN.Net - Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամաբ՝ Երևանի քաղաքաապետարանի աշխատակազմի եռամսյա պարգևավճարներից` մարտ ամսվա ֆոնդն ամբողջությամբ՝ մոտ 130 մլն դրամ, կփոխանցվի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի վարակի դեմ։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով, որ քանի ինքը պարգևավճար չի ստանում, բուժաշխատողների ֆոնդին կփոխանցի մարտ ամսվա աշխատավարձը ` 429,000 դրամ: «Գումարը կբաշխվի բոլոր բուժհիմնարկների՝ հիվանդանոցների, պոլիկլինիկաների, շտապօգնության ծառայության շուրջ 1800 աշխատակցի միջև»,- հայտնել է քաղաքապետը:
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև մարտի 31-ը տեղաշարժման խիստ սահմանափակումներ են գործում: Մարտի 30-ի առավոտվա դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 482-ի: Երկրում 3 հոգի մահացել է կորոնավիրուսից, վերականգնվել է 30 հոգի: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |