Տավուշում հակառակորդի կրակոցից վիրավորած երեխայի վիճակը կայուն ծանր է, տեղափոխում են Երևան

Տավուշում հակառակորդի կրակոցից վիրավորած երեխայի վիճակը կայուն ծանր է, տեղափոխում են Երևան

PanARMENIAN.Net - Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում, ֆեյսբուքյան իր էջում հայտնում է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Վերջինս ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն։ Երեխան այս պահին տեղափոխվում է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն»,- գրել է նա։

Իր հերթին, ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նշել է, որ վիրավորում ստացած երկու զինծառայողը տեղափոխվում են Երևան, քանի որ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության որդեգրած մոտեցումն է այդպիսին:

p> Մարտի 30-ին Տավուշի ուղղությամբ հակառակորդը դիվերսիայի փորձ է արել և հետ շպրտվել:

Հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկևանի բնակիչ մեկ երեխա, որն այդ պահին գտնվել է պատշգամբում: ՊՆ-ից հայտնել էին, որ նրան տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն և վիրահատել են։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---