ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի երկխոսությունը կարող է վերսկսվել Կովկասի ճգնաժամի շուրջ քննարկումից

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը պետք է սկսվի Կովկասի ճգնաժամի շուրջ քննարկումից, հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Այժմ, երբ մեր ՆԱՏՕ-ի գործընկերները խոսում են հարաբերությունների վերականգնման նպատակահարմարության մասին, մենք պնդելու ենք, որպեսզի հարաբերությունների վերականգնումը սկսվի կովկասյան ճգնաժամի պատճառների վերաբերյալ նույն այն քննարկումից, որից ՆԱՏՕ-ի գործընկերները ձեռնպահ մնացին օգոստոսին»,- ասել է նա Մոսկվայում կայացած մամլո ասուլիսին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:



ՆԱՏՕ-ն Մոսկվայի հետ հարաբերությունները սառեցրեց օգոստոսին` կապված վրացա-հարավօսական հակամարտության հետ: Դեկտեմբերի սկզբին Հոյւսիսատլանտյան դաշինքի երկրները պայմանավորվեցին վերականգնել կապերը Ռուսաստանի հետ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---