Արցախում նախագահ ու ԱԺ են ընտրում31 մարտի 2020 - 09:44 AMT PanARMENIAN.Net - Արցախում մարտի 31-ի առավոտյան 8:00-ին բացվել են բոլոր ընտրատեղամասերը` մեկնարկել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները: Նախագահի պաշտոնի համար պայքարելու է 14 թեկնածու: Երկրի ղեկավար դառնալու հայտ են ներկայացրել «Անկախության Սերունդ» կուսակցության կողմից՝ Ռուսլան Իսրայելյանը, «Արդարություն» կուսակցությունից Վիտալի Բալասանյանը, ինքնաառաջադրվել են Արցախի ԱԳՆ ղեկավար Մայիս Մայիլյանը, թեկնածուներ Սերգեյ Ամիրյանը, Քրիստինե Բալայանը, Բելլա Լալայանը, Մելսիկ Պողոսյանը, Աշոտ Դադայանը: Արցախի պահպանողական կուսակցության կողմից առաջադրվել է Դավիթ Բաբայանը, ՀՅԴ-ի թեկնածուն Դավիթ Իշխանյանն է, Ժողովրդավարական կուսակցությունից առաջադրվել է Աշոտ Ղուլյանը, «Ազգային վերածնունդից»` Հայկ Խանումյանը, «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն առաջադրել է Արայիկ Հարությունյանի թեկնածությունը, իսկ «Միացյալ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրվել է Վահան Բադասյանը: Արցախի խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 12 կուսակցություն և կուսակցությունների դաշինք: Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Արցախում ընտրության իրավունք ունի 103,506 քաղաքացի: Արցախում նախագահական ընտրություններ վերջին անգամ եղել են 2012-ին: Դա պայմանավորված էր 2017 թվականին կայացած սահմանադրական հանրաքվեով. նոր սահմանադրությամբ՝ մինչև 2020 թվականը սահմանվել էր անցումային շրջան, և այդ ժամանակաշրջանի համար երկրի նախագահն ընտրվել էր խորհրդարանի պատգամավորների փակ գաղտնի քվեարկությամբ: Արցախի գործող նախագահը Բակո Սահակյանն է: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |