ՀՀ-ում ամերիկացիների արկածների մասին միստիկ սերիալը՝ «Էմմիի» հավակնորդների կարճ ցուցակում31 մարտի 2020 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր և գործարար Սերգեյ Սարկիսովի «Չարիքի հպումը» (Evil Touch) միստիկ սերիալը հավակնում է «Էմմի» մրցանակին։ «Բլից ֆիլմ» պրոդյուսերական ընկերության սերիալն ընդգրկվել է «Էմմի» մրացանակաբաշխության Ցերեկային մրցանակի հավակնորդների կարճ ցուցակում, գրում է ՏԱՍՍ-ը։ Սերիալը պատմում է ամերիկացի ուսանողների արկածների մասին Հայաստանում։ Դրա ստեղծմանը մասնակցել են նաև ամերիկյան Associated Television և հայկական Academy Films ընկերությունները։ Սերիալը նկարահանվել է Հայաստանում ամերիկյան հեռուստատեսության համար՝ հայ, ամերիկացի և բրիտանացի դերասանների մասնակցությամբ։ «Սերիալի ստեղծումը թույլ տվեց օտարերկրյա կինոարտադրողներին գնահատել կինոոլորտի ներուժը Հայաստանում, պարզել գնային քաղաքականությունը, մասնագետների մակարդակն ու ծանոթանալ նկարահանումների համար տարբեր լոկացիաների»,- ասել է Սարկիսովը։ Ըստ սյուժեի` մի խումբ ամերիկացի ուսանողներ պատահաբար հայտնվում են խուլ հայկական գյուղում։ Գիշերելով այնտեղ՝ նրանք հասկանում են, որ այդ վայրը վտանգավոր է, քանի որ հենց այդտեղ է պարփակված «չար ոգու» հանգրվանը։ Դերերը կատարել են Ջենիֆեր Վիլը, Ջո Նեսիվոչչիան, Էրիկ Ֆելոուսը, Փերի Սթրոնգը, Կարմեն Հոջսոնը, Քրիս Սփարքսը, ինչպես նաև հայ դերասաններ Ալեքսանդր Խաչատրյանը, Անուշ Առաքելյանը, Արսեն Գրիգորյանը և այլոք։ «Էմմի» մրցանակաբաշխությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել է անորոշ ժամանակով։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |