ԱԺ-ում Ավինյանի հետ քննարկել են վարակակիրներին հեռախոսով հետևելու հարցը. Երկրորդ ընթերցումն է![]() 31 մարտի 2020 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկում է կորոնավիրուսով հիվանդներին ու մեկուսացվածներին հեռախոսով հետևելու հարցը։ Օրակարգում են «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումների նախագծերը։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ԱԺ-ում ներկայացնում է առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը։ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ մարտի 30-ի նիստից հետո նախագիծը պարետ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ քննարկվել է «Իմ քայլը» խմբակցությունում, և ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովում: «Փոփոխությունները կներկայացվեն մարտի 31-ի նիստի ընթացքում»,-գրել է նա։ Փոփոխությունները հնարավորություն կտան կորոնավիրուսով հիվանդների ու մեկուսացման մեջ գտնվողների տեղաշարժին հեռախոսների միջոցով հետևելու ու այդկերպ պարզելու նրանց շփման շրջանակը։
Ըստ փոփոխության՝ օպերատորները պետք է պետությանը տրամադրեն հաճախորդին տեղորոշող տվյալներն ու նրա կատարած զանգերի սկզբի, ավարտի ու հնարավոր վերահասցեագրման (ոչ զանգերի բովանդակության) տվյալները։ Նախատեսվում է նաև քննարկել կորոնավիրուսից մահացածների դիահերձում չանելու հարցը։ Ընթերցեք նաև․ Ինչ է ենթադրում կորոնավիրուսով հիվանդների ու մեկուսացածների տեղաշարժին հեռախոսներով հետևելու նախագիծը ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |