Կալկաթայի ճեմարանի սաներն ու ուսուցիչները հատուկ չվերթով Հայաստան են փոխադրվել

Կալկաթայի ճեմարանի սաներն ու ուսուցիչները հատուկ չվերթով Հայաստան են փոխադրվել

PanARMENIAN.Net - Հնդկաստանում գործող Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի 68 սանը և նրանց ուսուցիչները հատուկ չվերթով Հայաստան են փոխադրվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ հատուկ չվերթը կազմակերպվել է մարտի 31-ին Մայր աթոռի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, Պարետատան և ԱԳՆ համակարգմամբ։

«Մայր աթոռ սբ Էջմիածնի հովանու ներքո Հնդկաստանում արդեն երկու հարյուրամյակ գործող Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանը հանրակրթական դպրոց է, ուր ուսանում են երեխաներ հիմնականում Հայաստանից, Իրանից, Սիրիայից, Իրաքից և այլ երկրներից»,- ասվում է գրառման մեջ:

Հնդկաստանում 1.3 մլրդ բնակչության համար խիստ կարանտինային սահմանափակումներ են գործում։ Ըստ պաշտոնական տվյալների՝ այդ երկրում մոտ 1000 վարակված կա կորոնավիրուսով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---