ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը՝ 532

ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը՝ 532

PanARMENIAN.Net - Մարտի 31-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք կա: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Այսպիսով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման ընդհանուր 532 դեպք կա:

«Նրանցից 23-ը գտնվել է կարանտինում, 24-ը հաստատված դեպքի կոնտակտավոր է: 3 դեպքի շփման շրջանակը պարզվում է»,- ասվում է գրառման մեջ:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Բուժվել է 30 հիվանդ, մահվան 3 դեպք կա:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---