Varks.am-ը կզիջի ժամկետանց պարտավորություններ ունեցողների տոկոսներն ու տույժերը, եթե մայր գումարը մարվի

Varks.am-ը կզիջի ժամկետանց պարտավորություններ ունեցողների տոկոսներն ու տույժերը, եթե մայր գումարը մարվի

PanARMENIAN.Net - 2020-ի ապրիլի 1-ի դրությամբ Varks.am-ում ժամկետանց պարտավորություններ ունեցողների համար զիջվելու են հաշվեգրված տոկոսները, միջնորդավճարները, տույժերը և տուգանքները՝ մայր գումարի ամբողջական կամ մասնակի մարում իրականացնելու դեպքում։ Այդ մասին ասվում է «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային ծրագրին համաձայն Լուծարային հանձնաժողովի հայտարարության մեջ։

Այն հաճախորդներից, որոնք ապրիլի 1-ի դրությամբ չունեն ժամկետանց պարտավորություններ, առաջիկա 2 ամսվա ընթացքում լրացուցիչ որևէ գումար չի հաշվեգրվի (տոկոսներ, միջնորդավճարներ, տույժեր և տուգանքներ): Այդ հաճախորդների գծով պարտավորությունները նշված երկամսյա ժամանակահատվածում չեն դիտարկվի ժամկետանց։

Հարցերի դեպքում կարելի է դիմել Լուծարային հանձնաժողով՝ +(374 12) 700 000, info@varks.am:

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020-ի մարտի 24–ի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան`ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---