ԵՄ-ն €90 մլն կուղղի Վրաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին. Aliq.ge![]() 31 մարտի 2020 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Եվրամիությունը Վրաստանին €90 մլն է հատկացնում, փոխանցում է Aliq.ge-ն: Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հայտնել է, որ գումարը կծախսվի կորոնավիրուսի ազդեցության նվազեցման և սոցիալ-տնտեսական հետևանքները վերացնելու համար: Զալկալիանին Twitter-ի իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին օգնության համար: «Մենք բարձր ենք գնահատում ԵՄ համերաշխությունն ու Վրաստանին ցուցաբերվող օգնությունը Covid19-ի դեմ պայքարում: Շնորհակալություն ենք հայտնում ԵՄ-ին ՝ ավելի քան €20 միլիոն հատկացնելու համար, որը կծախսվի երկրում կորոնավիրուսի ազդեցությունը նվազեցնելու և բժշկական սարքավորումներ գնելու և €70 միլիոն՝ սոցիալ-տնտեսական հետևանքները վերացնելու համար»,- գրել է Զալկալիանին: Մարտի 31-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի հաստատված 108 դեպք կա, 21 հոգի առողջացել է: Կարանտինային գոտում է գտնվում 4995 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 278 պացիենտ: Վրաստանում պարետային ժամ է հայտարարված՝ երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն արգելվում է ցանկացած տեսակի տեղաշարժ, ինչպես քաղաքներում, այնպես՝ երկրի մասշտաբով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |