Սերժ Սարգսյան. «Աղոթում ենք Արիաննեի պայծառ հոգու խաղաղության համար»![]() 31 մարտի 2020 - 14:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի անդամ, միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանին` կնոջ` Արիաննե Կաոիլիի անժամանակ մահվան կապակցությամբ: Սարգսյանը խորին վշտակցություն և զորակցություն է հայտնել աշխարհահռչակ շախմատիստին։ Սարգսյանն Արոնյանի և Կաոիլիի կնքահայրն է։ «Սիրելի՛ Լևոն, մեծ է կորուստը, և դժվար է գտնել սփոփանքի այն խոսքերը, որ այս ծանր պահին կթեթևացնեին խոր վիշտդ ու կմեղմեին Արիաննեի անդառնալի կորստյան ցավը: Իմ և տիկին Ռիտայի անունից խորին ցավակցություն եմ հայտնում քեզ, քո և Արիաննեի ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին։ Թող Աստված լույսի և խաղաղության մեջ պահի կյանքով այնքան լեցուն սիրելի Արիաննեի հոգին և մխիթարություն ու սփոփանք շնորհի ձեզ: Մենք սգում ենք ձեզ հետ միասին և աղոթում Արիաննեի պայծառ հոգու խաղաղության և հանգստության համար»,- ասվում է Սարգսյանի ցավակցական հեռագրում: Կաոիլին վթարի էր ենթարկվել Երևանյան լճի մոտակայքում մարտի 15-ին: Նրա մեքենան բախվել էր կամրջի հենասյանը: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս էին բերել Կաոիլիին, այնուհետև նա հոսպիտալացվել էր «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել էին ծանր։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |