ԱԺ-ն չի ընդունել հիվանդներին ու մեկուսացածներին հեռախոսի լոկացիայով հետևելու օրենքը![]() 31 մարտի 2020 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը չի կարողացել երկրորդ ընթերցմամբ ընդունել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որը նախատեսում էր կորոնավիրուսով հիվանդների ու մեկուսացածների տեղաշարժի մասին տեղեկատվության ստացում հեռախոսների միջոցով։ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչ է արել ԲՀԿ-ին չմասնակցել քվեարկությանը: Արդյունքում կողմ է քվեարկել 65 պատգամավոր, ձեռնպահ և դեմ՝ զրոական, նախագծերի փաթեթը չի ընդունվել՝ ոչ բավարար ձայների արդյունքում։ Նախագիծն անցկացնելու համար պետք էր առնվազն 67 ձայն:: 88-հոգանոց «Իմ քայլի» մի քանի պատգամավոր ներկա չի եղել քվեարկությանը, արդյունքում խմբակցությունն ուներ 65 ձայն։ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն չեն մասնակցել քվեարկությանը, ինչի արդյունքում անհրաժեշտ քանակի ձայներ չեն հավաքվել: Փոփոխությունները հնարավորություն են տալու կորոնավիրուսով հիվանդների ու մեկուսացման մեջ գտնվողների տեղաշարժին հեռախոսների միջոցով հետևելու ու այդկերպ պարզելու նրանց շփման շրջանակը։ Ըստ փոփոխության՝ օպերատորները պետք է պետությանը տրամադրեն հաճախորդին տեղորոշող տվյալներն ու նրա կատարած զանգերի սկզբի, ավարտի ու հնարավոր վերահասցեագրման (ոչ զանգերի բովանդակության) տվյալները։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |