Թուրքիայում աճում է երկրի ոչ հավատացյալ քաղաքացիների հանդեպ խտրականությունը20 դեկտեմբերի 2008 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում հրապարակված «Ինչ է նշանակում Թուրքիայում լինել ոչ այնպես, ինչպես բոլորը» զեկույցում մատնացույց են արվում երկրի ոչ հավատացյալ քաղաքացիների հանդեպ «մեծ վտանգ ներկայացնող» աճող խտրականության վկայությունները: Հետազոտություններն անցկացվել են Բաց հասարակության Ինստիտուտի եւ Ստամբուլի Բոսֆորյան համալսարանի կողմից:Զեկույցում կարծիք է արտահայտված, որ տեղական ղեկավարներին իրենց քաղաքական եւ կրոնական հայացքների հիման վրա նշանակող կառավարության քաղաքականությունը ստիպում է երկրի ոչ հավատացյալ բնակիչներին փոխել առօրյա կենսակերպը: Արդարության եւ զարգացման կուսակցությունը (AKP) համարվում է իսլամական Բարեգործների կուսակցության քաղաքական հետնորդը: Վերջինս 2001թ. հունիսին արգելվեց սահմանադրական դատարանի կողմից: Բայց նրա ներկայացուցիչենրը պնդում են, որ նրա հայացքները փոխվել են: Անցյալ տարի կուսակցությունը փորձում էին կազմալուծել այն բանի հիման վրա, որ նրա գործունեությունը խախտում է պետության վերնախավային բնույթը, որը կտակվել էր ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի կողմից եւ ամրագրվել թուրքական սահմանադրության մեջ: Փաստաթղթում բերվում են խտրականության եւ ճնշման դեպքեր, որոնցից բազմաթիվ ոչ հավատացյալ թուրքեր դժգոհել էին AKP-ի իշխանության գալուց հետո: Զեկույցի հեղինակները 12 քաղաքներում կատարել էին մոտ 5000 հոգու հարցում, որոնք ներկայացնում էին քրիստոնեության եւ իսլամի տարբեր ուղղություններ: Դրա հիման վրա նրանք եկել էին այն եզրակացությանը, որ երկրում բարգավաճում է կրոնական պահպանողականությունը, որը գնալով ավելի մեծ անհամբերություն է ծնում սուննիական մեծամասնությանը չպատկանողների հանդեպ: Բացի այդ օրինակներ են բերվում, երբ մարդկանց ստիպել են ուրբաթ օրերին գալ մզկիթ եւ պաս պահել Ռամադանի ժամանակ: Մատնացույց է արված նաեւ, որ շատ քաղաքներում խնդիրներ կան կապված սպիրտային խմիչքների վաճառքի համար թույլտվություն ստանալու հետ: Զեկույցի հեղինակները խոստովանում են, որ Թուրքիայի կենտրոնական շրջանի մեծ մասը միշտ պահպանողական է եղել: Բայց նրանք գտնում են, որ Արդարության եւ զարգացման իշխող կուսակցությունը պայքար չի մղում բնակչության տարբեր խմբերի ներկայացուցիչների իրավունքների եւ ազատությունների հանդեպ հարգանքի համար: Իրականում, պնդվում է զեկույցում, կառավարության գործողությունները միանգամայն հակառակ ազդեցությունն են ունենում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |