Փաշինյանն ու Լուկաշենկոն քննարկել են «ռուսական գազի ուռճացված գինը»31 մարտի 2020 - 17:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրուցում՝ անդրադառնալով կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակին, քննարկել են նաև «ռուսական գազի ուռճացված գինը», տեղեկացնում է Belta-ն։ Փաշինյանն ու Լուկաշենկոն նշել են, որ ՌԴ-ից երկու երկրի կողմից ներկրվող գազի գինը չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և, ընդհանուր առմամբ, ստեղծված իրավիճակին։ ՀՀ և Բելառուսի ղեկավարները քննարկել են նաև տնտեսության գործունեության հարցերը ստեղծված բարդ իրավիճակում։ Քննարկվել է նաև առողջապահական համակարգերի գործունեությունը Covid-19 վիրուսի դեմ պայքարում։ Փաշինյանն ու Լուկաշենկոն խոսել են նաև ԵԱՏՄ երկրների ղեկավարների հնարավոր հանդիպման մասին։ Լուկաշենկոն, որպես ԵԱՏՄ նախագահող երկրի ղեկավար, նշել է անհետաձգելի հարցերի առկայությունը, որոնք մանրակրկիտ քննարկում են պահանջում բարձր մակարդակում։ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների համաձայնության դեպքում Բելառուսը կառաջարկի նեղ կազմով հանդիպում՝ երաշխավորելով բոլորի անվտանգությունը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:Փոխվարչապետը նշել է, թե ակնհայտ է՝ կորոնավիրուսի հետևանքները բացասական ազդեցություն կունենան երկրների սոցիալ-տնտեսական զարգացման վրա, ինչը կհանգեցնի էներգառեսուրսների սպառման ծավալի անկմանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |