Ամերիաբանկը՝ բիզնեսի կողքին. Երկարաժամկետ ֆինանսավորման նոր հնարավորություններ կան

Ամերիաբանկը՝ բիզնեսի կողքին. Երկարաժամկետ ֆինանսավորման նոր հնարավորություններ կան

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը $30 մլն-ի երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է ներգրավել Ավստրիական զարգացման բանկից (OeEB), որոնք ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում նախագծերի ֆինանսավորմանը:

Այս երկարաժամկետ ֆինանսավորումը ՓՄՁ-ների համար զարգացման նոր հնարավորություններ կստեղծի, կօգնի հաղթահարել ճգնաժամային իրավիճակի արդյունքում առաջացած դժվարությունները:

Վարկային միջոցները, որոնք կուղղվեն վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորմանը, կնպաստեն մաքուր էներգիայի ոլորտի կայուն զարգացմանը` բարձրացնելով ձեռնարկությունների և բնակչության շրջանում էներգիայի սպառման արդյունավետությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---