Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 800,000-ը![]() 31 մարտի 2020 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 800,000-ը։ Այդ են վկայում Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները։ Երևանի ժամանակով 17։00-ի դրությամբ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 801,000 դեպք։ Վարակվածների թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ն՝ ավելի քան 164,000 մարդ։ Երկրորդ տեղում Իտալիան է՝ ավելի քան 101,000 վարակվածով, երրորդն՝ Իսպանիան, ավելի քան 94,000-ով: COVID-19-ից մահվան ելքով դեպքերն ամբողջ աշխարհում կազմում են 38,743։ Ավելի քան 172,000 մարդ ապաքինվել է։ COVID-19-ից նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի բռնկումն առաջին անգամ գրանցվել է 2019-ի դեկտեմբերին չինական Ուհանում։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ իրավիճակը կարող է բնութագրվել որպես պանդեմիա։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |