Արազ Ալիզադե. Անհրաժեշտության դեպքում «Թուրքիան կհամաձայնի արհամարել Ադրբեջանի շահերը»

PanARMENIAN.Net - Ժամանակակից Թուրքիայում գոյություն ունի սխալական կարծիք, որ հենց այդ երկիրը մտնի Եվրամիություն, շարքային թուրքերի գլխին ոսկե անձրեւ կտեղա: Բայց , ինչպես հայտնի է, որպեսզի Եվրամիության անդամ դառնալ, Թուրքիան պետք է ճանաչի Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Արազ Ալիզադեն: Նրա կարծիքով, Թուրքիան կհամաձայնի արհամարել Ադրբեջանի շահերը, եթե հայերը փաստացիորեն հրաժարվեն 1915թ. Օսմանյան կայսրության իրադարձությունների համար ռազմատուգանքից: «Չնայած Թուրքիայի կառավարության բազմաթիվ պաթոսային հայտարարություններին այն մասին, որ այդ երկիրը չի ցանկանում բացել Հայաստանի հետ սահմանները այդ երկրի կողմից Ադրբեջանի տարածքների 20%ի օկուպացման պատճառով, ամբողջ հարցը փողի մեջ է: Եթե ավելի քան $160 միլիարդ արտաքին պարտքեր ունեցող Թուրքիայի վզից կախվի նաեւ 1915թ. Օսմանյան կայսրության իրադարձությունների համար ռազմատուգանքը, ապա դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կլինի Թուրքիայի` որպես պետության ապագան: Եթե Ադրբեջանում որեւէ մեկը հույս ունի, որ Թուրքիան պայքարելու է Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու համար, ապա չարաչար սխալվում է»,- ընդգծել է Ալիզադեն, գրում է Day.az-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---