Երևանի ինքնամեկուսացման ցուցիչը՝ 3.3. Yandex-ը հրապարակել է ինքնամեկուսացված քաղաքների ցանկ31 մարտի 2020 - 21:20 AMT PanARMENIAN.Net - Yandex-ը կազմել է ինքնամեկուսացման ցուցիչների քարտեզ՝ ՌԴ-ի և հարակից որոշ երկրների համար՝ 0-ից 5 առավելագույն արժեքներով, Երևանն այդ քարտեզում 3.3 ցուցիչն ունի: 0-2.4 ցուցիչը տրվում է քաղաքների, որոնք ինքնամեկուսացված չեն, 2.5-3.9 բալով գնահատվում են քաղաքները, որտեղ բնակչությունը հիմնականում ինքնամեկուսացված է: 4-5 բալ տրված է քաղաքների, որտեղ փողոցներում գրեթե ոչ ոք չկա: Yandex-ի ցանկում չինքնամեկուսացված «կարմիր» ցուցանիշ ունի Բելառուսի մայրաքաղաք Մինսկը, որտեղ ինքնամեկուսացման մակարդակը 2 բալով է գնահատվել: ՌԴ քաղաքներից Սանկտ Պետերբուրգում այդ ցուցանիշը 3.3 է, Մոսկվայում՝ 3.4, Կրասնոյարսկում՝ 4.4, Իրկուտսկում՝ 5: Ինքամեկուսացման բարձր ցուցանիշ կա հատկապես ՌԴ արևելյան հատվածում: Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում 4.2 բալով է գնահատվում ինքնամեկուսացման ցուցանիշը: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև մարտի 31-ը սահմանված տեղաշարժման խիստ սահմանափակումներն առնվազն 10 օրով երկարաձգվել են: Մարտի 31-ի առավոտվա դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 532-ի: Երկրում 3 հոգի մահացել է կորոնավիրուսից, վերականգնվել է 30 հոգի: ՌԴ-ում, ըստ միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալների, կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը ասել է 2337-ի, մահացել է 17 մարդ, բուժվել՝ 121-ը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |