Արցախի ընտրություններում մասնակցությունը՝ 72.7%![]() 31 մարտի 2020 - 22:02 AMT PanARMENIAN.Net - Արցախի 8 տարածքային ընտրական հանձնաժողովից ստացված տվյալների համաձայն՝ ժամը 20.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 76,471 ընտրող՝ 72.7%-ը, հայտնում են ԱՀ ԿԸՀ-ից: Երևանի մեկ տեղամասում ընտրելու իրավունք ունեցող 776 հոգուց քվեարկությանը մասնակցել է 409 մարդ՝ ապահովելով մասնակցության 53.2%-անոց ցուցանիշ: Մարտի 31-ին Արցախում անցկացվել է նախագահական և խորհրդարանական ընտրությունները: Նախագահի պաշտոնի համար պայքարելու է 14 թեկնածու: Արցախի խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 12 կուսակցություն և կուսակցությունների դաշինք: Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Արցախում ընտրության իրավունք ունի 103,506 քաղաքացի: Լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյանի ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |