Կորոնավիրուսով հիվանդներին ու մեկուսացվածներին տեղորոշելու նախագիծն ընդունվել է![]() 31 մարտի 2020 - 22:55 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ արտահերթ նիստում ընդունել է Կառավարության առաջարկած օրինագծերի փաթեթը, որով նախատեսում է կորոնավիրուսով հիվանդների ու մեկուսացվածների տեղաշարժի մասին տեղեկատվության ստացում՝ հեռախոսների միջոցով։ Քվեարկության է դրվել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումների մասին օրինագծերի փաթեթը։ Նախագծին կողմ է քվեարկել 71 պատգամավոր, ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել: Օրենքի նախագիծն ավելի վաղ առաջին ընթերցմամբ ընդունվել էր, երկրորդ ընթերցմամբ մարտի 31-ին՝ տապալվել: ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչ էր արել ԲՀԿ-ին չմասնակցել քվեարկությանը: Արդյունքում կողմ էր քվեարկել 65 պատգամավոր, ձեռնպահ և դեմ՝ զրոական, նախագծերի փաթեթը չի ընդունվել՝ ոչ բավարար ձայների արդյունքում։ Նախագիծն անցկացնելու համար պետք էր առնվազն 67 ձայն: Մարտի 31-ին Ազգային ժողովը մեկ անգամ ևս առաջին ընթերցմամբ արտահերթ նիստում ընդունել էր Կառավարության առաջարկած օրինագծերի փաթեթը: Փոփոխությունները հնարավորություն են տալու կորոնավիրուսով հիվանդների ու մեկուսացման մեջ գտնվողների տեղաշարժին հեռախոսների միջոցով հետևելու ու այդկերպ պարզելու նրանց շփման շրջանակը։ Ըստ փոփոխության՝ օպերատորները պետք է պետությանը տրամադրեն հաճախորդին տեղորոշող տվյալներն ու նրա կատարած զանգերի սկզբի, ավարտի ու հնարավոր վերահասցեագրման (ոչ զանգերի բովանդակության) տվյալները։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև մարտի 31-ը սահմանված տեղաշարժման խիստ սահմանափակումներն առնվազն 10 օրով երկարաձգվել են: Մարտի 31-ի առավոտվա դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 532-ի: Երկրում 3 հոգի մահացել է կորոնավիրուսից, վերականգնվել է 31 հոգի: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |