Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կլինի 1 ապրիլի 2020 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է համապետական ընտրությունների նախնական արդյունքները: Այսպիսով, մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո հայտարարվել է 2-րդ փուլի մասին։ Թեկնածուներից ոչ ոք չի հաղթահարել ընտրական օրենսգրքով սահմանված 50% +1 ձայնը, ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի 14 օր հետո՝ ապրիլի 14-ին։ Արցախում ընտրությունների առաջին փուլով ամենաշատ ձայները հավաքել է Արայիկ Հարությունյանը, նրա օգտին քվեարկել է ընտրողների 49․26%-ը՝ մոտ 36,000 մարդ, Մասիս Մայլիյանը հավաքել է ձայների 26․4%-ը՝ 19,360 ընտրողով, Վիտալի Բալասանյանի օգտին քվեարկել է 10,755 ընտրող, նա հավաքել է 14․7% ։ Մյուս թեկնածուներն ունեցել են մի քանի հարյուր ընտրող։ Նախագահական ընտրություններին անվավեր քվեաթրերթիկները կազմել են 3,5% ։ Թեկնածուներից Քրիստին Բալայանի օգտին է քվեարկել 2020 ընտրող (0.3%), Սերգեյ Ամիրյանի` 106 ընտրող (0․2%), Դավիթ Բաբայանի՝ 587 հոգի (0,8%), Բելլա Լալայանի օգտին՝ 162 ընտրող (0․2%) , Հայկ Խանումյանի օգտին քվեարկել է 962 ընտրող (1․3%)։ Թեկնածուներից Դավիթ Իշխանյանի օգտին քվեարկել է 1873 հոգի (2.56%), Վահան Բադասյանի օգտին՝ 743 մարդ (1%), Աշոտ Ղուլյանը հավաքել է 1683 քվե (2․3%), Ռուսլան Իսրայելյանը՝ 368 (0․5%), Աշոտ Դադայանը՝ 198 ձայն (0․3%), Մելսիկ Պողոսյանը՝ 141 ձայն (0․2%): Արցախում համապետական ընտրություններին մասնակցել է ընտրողների 73,5%-ը, ընտրողները ընդհանուր թիվը մոտ 104,000 է եղել, քվերակության մասնակիցների թիվը՝ 76,728։ Նախագահի 14 թեկնածու կար։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ «Ճիշտ ենք անում, եթե խառվում ենք քաղաքականությանը՝ դուք չեք կարողանում, դրա համար մենք ենք խառնվում»,–ասել է նա Միրզոյանը հուսով է՝ Ալմաթիի բանակցություններում գրավոր կարձանագրվեն Երևանի և Բաքվի պարտավորությունները Նրա խոսքով ՝ երկկողմ հանձնաժողովները շարունակում են քննարկել սահմանների դելիմիտացիայի մանրամասները ՀՀ-ն ու Հունգարիան տնտեսական գործակցության մասին համաձայնագիր են կնքել Միրզոյանը Բուդապեշտում է պաշտոնական այցով ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել Մինչ օրս նման այց տեղի չէր ունեցել |