«Գազպրոմն» առաջարկում է բարձրացնել գազի գինը բոլոր ձեռնարկությունների ու խոցելի խավի համար 1 ապրիլի 2020 - 14:26 AMT PanARMENIAN.Net - «Գազպրոմ Արմենիան» մտադիր է հուլիսի 1-ից բնական գազի գինը բարձրացնել սպառողների մի շարք խմբերի համար։ Ընկերությունը գազի սակագների սահմանման կամ վերանայման համար դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)։ Հայտը հրապարակվել է «Ազդարարում»։ Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչև 600 խմ բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի գործող սակագինը 100,000 դրամ է։ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է սակագինը դարձնել 135,909.6 դրամ` ներառյալ ԱԱՀ ։ Ամսական մինչև 10 հազար խմ սպառում ունեցող սպառողներին, այսինքն՝ բնակչության հիմնական խմբին վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի գործող սակագինը 139,000 դրամ է՝ ներառյալ ԱԱՀ-ն։ Ընկերությունն առաջարկում է նվազեցնել սակագինը 3 դրամով՝ մինչև 135,909.6 դրամ, ներառյալ ԱԱՀ-ն: Ջերմոցների ու վերամշակողների համար նոր սակագինը կկազմի 283․14 դոլար ներկայից 212-ի փոխարեն, 10 հազար խմ-ից ավելի օգտագործող սպառողների համար՝ նույն 283․14 դոլարը՝ ներկայիս 241-ի փոխարեն։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Փոխվարչապետը նշել է, թե ակնհայտ է՝ կորոնավիրուսի հետևանքները բացասական ազդեցություն կունենան երկրների սոցիալ-տնտեսական զարգացման վրա, ինչը կհանգեցնի էներգառեսուրսների սպառման ծավալի անկմանը:,/i> Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |