Վրաստանի կառավարությունը կֆինանսավորի բնակիչների կոմունալ ծախսերը![]() 1 ապրիլի 2020 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի կառավարությունն ամբողջությամբ կֆինանսավորի բնակիչների մարտ, ապրիլ և մայիս ամիսների կոմունալ ծախսերը։ ։ Խոսքն ամսական մինչև 200 կՎտ էլեկտրաէներգիա, ինչպես նաև 200 մ/3-ից պակաս բնական գազ սպառող բնակիչների մասին է։ Այս մասին կորոնավիրուսի հարցով միջգերատեսչական խորհրդի նիստին ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, տեղեկացնում է Aliq.ge-ն։ Կառավարության ղեկավարի խոսքով, ֆինանսավորումը ներառում է նաև աղբի և ջրի կոմունալ վճարումները: «Այս օգնությունն ուղղակիորեն ուղղված է յուրաքանչյուր քաղաքացուն, թեև մենք հասկանում ենք, որ սա բավական չէ: Մենք պետք է գտնենք բոլոր քաղաքացիներին, որոնք կորցրել են իրենց աշխատանքն այս ամենի հետևանքով, որից հետո մենք կունենանք հստակ պայմանավորվածություններ նրանց անմիջական օգնության համար»,- ասել է վարչապետը: Վրաստանում կա 1,200,000 տնտեսություն, որոնք ամսական 200 կՎտ էլեկտրաէներգիայից պակաս են սպառում և մոտ 671,000 ընտանիք, որոնց կփոխհատուցվի ամսական մինչև 200 մ/3 բնական գազ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |