Թումոն 50 համակարգիչ կտրամադրի հեռավար կրթության համար 1 ապրիլի 2020 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 50 համակարգիչ կտրամադրի ԿԳՄՍ նախարարությանը՝ հեռավար կրթության համար։ Այդ մասին ասվում է կենտրոնի ֆեյսբուքյան էջում։ «Թումոյի 50 համակարգիչն արդեն պատրաստ են ուղևորվելու ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության հավաքագրման կետ, որտեղից էլ կբաշխվեն Հայաստանի դպրոցներով։ Դե ինչ, սիրելի գործընկերներ, միանո՞ւմ եք մեզ», - ասված է գրառման մեջ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կոչ է արել ավելորդ համակարգիչ կամ գաջեթ ունենալու դեպքում դրանք նվիրել հեռավար կրթությունն ապահովելուն, քանի որ առնվազն 21,000 սարքի պակաս կա ՀՀ-ում: Մարտի 29-ից՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն (10:00-15:00՝ կազմակերպությունների համար, 15:00-18:00՝ անհատների համար), Հանրապետության 73 հասցեում՝ Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի տարածքում գործում է ընդունման կետ: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» |