Ապրիլի 10-ից հատուկ կայքի միջոցով հնարավոր կլինի դիմել սոցաջակցության համար 2 ապրիլի 2020 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 10-ից Սոցիալական ապահովության պետական ծառայության առցանց դիմումների կայքի միջոցով հնարավոր կլինի դիմել սոցաջակցություն ստանալու համար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը։ «Ապրիլի 10-ից այս կայքի միջոցով քաղաքացիները կարող են դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված սոցիալական աջակցությունները ստանալու համար»,- ասվում է գրառման մեջ։ Նազարյանը հավելել է նաև, որ մինչև այդ նույն կայքում կարելի է ծանոթանալ աջակցության տրամադրման կարգին և չափին: Կառավարությունը, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի համաճարակի հետևանքների մեղմման նպատակով տնտեսական աջակցության 8 միջոցառում է հաստատել, որոնցից 4-ն ունեն տնտեսական բնույթ, 4-ը՝ սոցիալական: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը ԱԳՆ․ ԵՄ կողմից շենգենյան վիզայի վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվի ՀՀ քաղաքացիների վրա ԱԳՆ–ն արձագանքել է մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին |