ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի 771 նոր դեպք կա. ՌԻԱ Նովոստի

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի 771 նոր դեպք կա. ՌԻԱ Նովոստի

PanARMENIAN.Net - Ռուսաստանում ապրիլի 2-ի դրությամբ COVID-19 կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել երկրի 29 շրջանում։ Այդ մասին տեղեկացրել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը երկրում հասել է 3548-ի, 235 մարդ առողջացել է, 30 մարդ՝ մահացել։ Կատարվել է ավելի քան 536,000 թեստավորում:

Ըստ ԱՀԿ վերջին տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսով վարակների քանակը գերազանցել է 820,000-ը, ավելի քան 40,000 մարդ մահացել է։

Photo. TASS
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---