Օդեսայում փռի հայ սեփականատերն անվճար հաց է բաժանում կարիքավորներին![]() 2 ապրիլի 2020 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Օդեսայի Իցհակ Ռաբինի փողոցում գործող փոքր փռի սեփականատեր Վահրամ Ասլանյանը անվճար հաց է բաժանում կարիքավորներին։ Փուռը, որը նաև խանութ է, գտնվում է բանուկ վայրում։ «Ճգնաժամը շատ ցավոտ ազդեցություն ունեցավ իմ ձեռնարկության վրա, բայց հիմա բոլորի մոտ է այդպես։ Ես 5 փուռ ունեի, հիմա մեկն է մնացել։ Հիանալի հասկանում եմ, որ կան մարդիկ, որոնք մեծ կարիքի մեջ են, և որքան երկար տևի կարանտինը, այնքան շատ կաշխատեմ օգնել նրանց», - գրում է «Դումսկայան»։ Ընդ որում՝ անվճար հացով դարակը դուրսն է տեղադրվել, քանի որ շատերն ամաչում են խանութ մտնել։ Ըստ Ասլանյանի՝ իր փուռն արդեն վաղուց է վնասով աշխատում, բայց որոշել է՝ քանի ալյուրի պաշար ունի շարունակել բարի գործը։ «Չմտածեք, որ սա երեկվա կամ չորացած հաց է, ամեն ինչ թարմ է՝ տաք-տաք»,- ասել է նա։ Դոնեցկի կառավարման ակադեմիայի հայ ուսանող Գևորգ Խաչատրյանը մոր հետ դիմակներ է կարում և բաժանում թոշակառուներին։ Սոցցանցերում հայտնված «Դիմակներ թոշակառուներին՝ բարի հայից» հոլովակը մեծ տարածում է ստացել։ Ընթերցեք նաև․ Դոնեցկում հայ ուսանողը մոր հետ դիմակներ է կարում և բաժանում թոշակառուներին ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |