Միանվագ 26,500 դրամի աջակցություն՝ գործազուրկների մինչև 18 տարեկան երեխաներին 2 ապրիլի 2020 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի հետևանքով սոցիալական խնդիրների առաջ կանգնած գործազուրկ ընտանիքներին, որոնք մինչև 18 տարեկան երեխաներ ունեն, միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի՝ յուրաքանչյուր երեխայի համար 26,500 դրամի չափով, հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Աջակցությունը կտրամադրվի երեխաներին, որոնց ծնողները մարտի 12-ի դրությամբ չեն ունեցել աշխատանք կամ կորցրել են աշխատանքը. շահառուների խմբից հանվում են այն մարդիկ, որոնք հունվար-փետրվար ամիսներին ունեցել են համախառն եկամուտ՝ ավելի քան 500,000 դրամի չափով։ Ծրագիրը վերաբերում է նաև չաշխատող միայնակ ծնողներին։ ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական և սոցիալական խնդիրները մեղմելու համար մշակել է աջակցության ծրագրեր։ Դրանցից 5-ը սոցիալական բնույթի են, մնացածը վերաբերում են ՀՀ-ում տնտեսական գործունեություն իրականացնող անձանց։ Աջակցության ծրագրի շահառու չեն կարող հանդիսանալ երեխաները, որոնց ընտանիքը մարտի 12-ի դրությամբ հաշվառված չի եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովության միավորը 28․01-ից ցածր է։ Եթե ընտանիքը համապատասխանում է Կառավարության կողմից առաջարկվող սոցաջակցության մյուս ծրագրերի պահանջներին, ապա կարող է ընտրել՝ որին դիմել։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է դիմել միայն մեկ ծրագրի։ Նախարարը հայտնել է, որ մինչև ապրիլի 9-ը դիմումներ գրելու տեխնիկական հնարավորություն չի լինի։ Այն կտրամադրվի ամսի 10-ից, ծնողներից մեկի կողմից սահմանված կարգով առցանց ներկայացված դիմումի հիման վրա։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև ապրիլի 12-ը խիստ սահմանափակումներ են նախատեսված։ Հայաստանում ապրիլի 2-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 663-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 92-ով: Ապաքինվել է 33 անձ, մահացել՝ 4։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |