Նախարար․ ՀՀ-ում ապագայում հնարավոր կլինի օրական կորոնավիրուսի 1500 թեստ անել![]() 2 ապրիլի 2020 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Տեսականորեն հնարավոր է, որ ՀՀ-ում բոլորին թեստավորեն, գործնականում՝ ոչ. Հայաստանը գնում է այն ճանապարհով, որ մեծացվի թեստավորման հսկողությունը, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Շուտով կհասնենք օրական 400-500 թեստավորման, իսկ ավելի ուշ, նոր սարքավորումների ձեռքբերումից հետո, կկարողանանք օրը 1500 թեստ անել»,- հայտարարել է Թորոսյանը։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև ապրիլի 12-ը խիստ սահմանափակումներ են նախատեսված։ Հայաստանում ապրիլի 2-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 663-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 92-ով: Ապաքինվել է 33 անձ, մահացել՝ 4։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |