ՀՀ-ում վարակվածներից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկը երիտասարդ է 2 ապրիլի 2020 - 13:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 5 ծայրահեղ ծանր պացինետ կա, նրանց բոլորին արհեստական շնչառության սարքեր են միացված, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարը նշել է, որ այդ պացիենտներից 4-ը տարեցներ են, ունեն ուղեկցող հիվանդություններ, միայն մեկն է երիտասարդ։ Վերջինիս հիվանդությունների շրջանակը պարզվում է, հիվանդն ատիպիկ թոքաբորբ է տանում։ Նախարարը հայտնել է, որ այս պահին ՀՀ-ում առանձին մոբիլիզացված 55 սարք կա, դրանցից օգտագործվում են 5-ը։ Սարքերի թիվը կմեծանա Սբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդնաոցի՝ կորոնավիրուսի դեմ պայքարին ներգրավվելուց հետո, այնտեղ կա ևս 20 սարք։ Թորոսյանը նշել է, որ Չինաստանից հատուկ չվերթով մոտ 100 տեսակի սարք է ՀՀ գալու, ևս 50 սարք պատվիրվել է։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև ապրիլի 12-ը խիստ սահմանափակումներ են նախատեսված։ Հայաստանում ապրիլի 2-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 663-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 92-ով: Ապաքինվել է 33 անձ, մահացել՝ 4։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |