Թորոսյան․ ՀՀ-ում վարակված բուժաշխատողներն ավելանում են, պետք է պաշտպանենք նրանց![]() 2 ապրիլի 2020 - 13:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված բուժաշխատողներ կան և նրանց թիվն ավելանում է, PanARMENIAN.Net ի հարցին ի պատասխան հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ-ում 3 բուժաշխատող է վարակված կորոնավիրուսով։ «Ցավալի է և անխուսափելի բուժաշխատողների թվի ավելացումը։ Նաև զավեշտալի դեպքեր կան, որ երբեմն բուժաշխատողները ոչ թե աշխատանքի վայրում են վարակված լինում՝ շփվելով պոտենցիալ վարակակիրների հետ, այլ իրենց կենցաղային շրջանակում, որը պարզվում և մեկուսացվում է։ Սա մեր հիմնական խնդիրներից մեկն է և պետք է պաշտպանենք բուժաշխատողներին՝ ապագայում նրանց կողմից ծառայությունների շարունակականությունն ապահովելու համար»,- ասել է նախարարը։ Անդրադառնալով ԱՆ հիվանդների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակված 14 աշխատողի առողջականին, նախարարը նշել է, որ նրանք լավ են, նրանց այժմ այլ մասնագետներ են փոխարինում: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև ապրիլի 12-ը խիստ սահմանափակումներ են նախատեսված։ Հայաստանում ապրիլի 2-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 663-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 92-ով: Ապաքինվել է 33 անձ, մահացել՝ 4։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |