Ադրբեջանական 21 կայքում՝ Ապրիլյանի հերոսների մասին․ Կիբեռ բանակը կայքեր է կոտրել 2 ապրիլի 2020 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ին՝ Ապրիլյան պատերազմի մեկնարկի օրը հայկական Մոնթե Մելքոնյան կիբեռ բանակը ադրբեջանական 21 կայք է կոտրել՝ տեղադրելով այդտեղ ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինվորների մասին տեղեկատվություն։ «Հարձակվել ենք մի շարք ադրբեջանական կայքերի վրա, ի պատիվ մեր հերոս զինվորների, ովքեր զոհաբերեցին իրենց կյանքը հանուն մեզ և մեր հայրենքի»,- ասվում է կիբեռ բանակի ֆեյսբուքյան էջում։ 2016-ի ապրիլի 2-ի վաղ առավոտյան, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություն սանձազերծեց Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով: Առճակատումը տևեց 4 օր։ Երկու կողմերը ռազմական լուրջ կորուստներ ունեցան։ Ապրիլի 5-ին, Վիեննայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Հաջորդող օրերին հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը հիմնականում պահպանվեց, թեև Ադրբեջանը շարունակեց պարբերաբար դիվերսիայի փորձեր ձեռնարկել: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |