Կորոնավիրուսը` տարածաշրջանում. Վրաստանի, Իրանի, ՌԴ-ի, Թուրքիայի ու Ադրբեջանի թվերը 2 ապրիլի 2020 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 130-ի, ասվում է հիվանդության մշտադիտարկման հատուկ կայքում։ 23 մարդ ապաքինվել է, կարանտինում 5437 մարդ կա, հսկողության տակ՝ 260։ Իրանում COVID-19-ով վարակման դեպքերը հասել են 50,468-ի։ Այդ մասին տեղեկացրել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից երկրում մահացել է 3160 մարդ, ապաքինվել՝ 16,711։ Ռուսաստանում ապրիլի 2-ին վարակման 771 նոր դեպք է գրանցվել, հայտնել է օպերատիվ շտաբը։ Ընդհանուր առմամաբ վարակվածների թիվը հասել է 3548-ի երկրի 76 շրջանում, ապաքինվել է 235 մարդ, մահացել՝ 30։ Թուրքիայում հիվանդների թիվը հասել է 15,679-ի, մահացել է 277-ը։ Ապաքինվել է 333 մարդ։ Ադրբեջանում վարակվածների քանակը հասել է 400-ի, ապրիլի 2-ի դրությամբ 41 նոր դեպք է գրանցվել, հայտնել է կառավարությանը կից օպերատիվ շտաբը։ 5 մարդ մահացել է, 26 պացիենտ՝ բուժվել։ Հայաստանում ապրիլի 2-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 663-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 92-ով: Ապաքինվել է 33 անձ։ Մահվան ելքով 4 դեպք է գրանցվել։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |