ՌԴ-ում ամբողջ ապրիլը ոչ աշխատանքային է հայտարարվել՝ աշխատավարձի պահպանմամբ 2 ապրիլի 2020 - 19:11 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամբողջ ապրիլը ոչ աշխատանքային է հայտարարել՝ աշխատավարձի պահպանմամբ։ Ոչ աշխատանքային ռեժիմն ուժի մեջ կլինի մինչև ապրիլի 30-ը ներառյալ։ Այդ մասին Պուտինն ասել է ռուսաստանցիներին հասցեագրված ուղերձում։ Միաժամանակ, ՌԴ նախագահը զգուշացրել է, որ եթե իրավիճակը թույլ տա, ոչ աշխատանքային օրերը կարող են կրճատվել, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա կոչ է արել տանը մնալ՝ թույլ չտալու համար կորոնավիրուսի տարածումը։ Կառավարման մարմինները, դեղատները, խանութները կշարունակեն աշխատել։ ՌԴ նախագահն ասել է, որ ավելի վաղ հայտարարված ոչ աշխատանքային շաբաթը թույլ է տվել նվազեցնել ռիսկերը և ժամանակ շահել, սակայն համաճարակի գագաթնակետը դեռ չի անցել։ «Մասնավորապես, Մոսկվայում դեռ չի հաջողվել բեկման հասնել»,- ասել է նա։ Ապրիլի 2-ի դրությամբ ՌԴ-ում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 3548-ի, որից 2475-ը՝ Մոսկվայում։ 235 մարդ ապաքինվել է, 30 անձ մահացել է։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ |