Messenger-ով հնարավոր կլինի զանգել նաև համակարգչից 3 ապրիլի 2020 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցցանցի օգտատերերը կկարողանան Messenger-ով զանգահարել նաև համակարգչից՝ ընկերությունը գործարկել է հավելվածի դեսքթոփային տարբերակը macOS-ի և Windows-ի համար։ Նոր գործառույթը հասանելի է ապրիլի 2-ից, գրում է Vc.ru-ն` Reuters-ին հղումով։ Թարմացումը թողարկվել է օգտատերերի մոտ Zoom հավելվածից օգտվողների զգալի աճով պայմանավորված։ Facebook-ը Messenger-ի դեսքթոփային տարբերակի թողարկման մասին հայտարարել էր դեռ 2019-ին։ Սոցցանցը պարզել է, որ մարտին աուդիո և տեսազանգերի համար մեսենջերի բրաուզերային տարբերակից օգտվողների քանակն ավելացել է ավելի քան 100%-ով։ Ավելի վաղ Slack, Zoom և Microsoft Teams ծառայությունների հեղինակները հայտարարել էին, որ կորպորատիվ մեսենջերների լսարանը փետրվար-մարտին զգալի աճել է զանգվածաբար հեռահար աշխատանքի անցնելու պատճառով։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |