Վարչապետը հետևել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգմանը![]() 3 ապրիլի 2020 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին։ Նա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ այցելել է «Ինժեներական քաղաք»: Հայաստանի ինժեներական ասոցիացիայի ներկայացուցիչները նշել են, որ այժմ աշխատում են թոքերի արհեստական շնչառության նոր սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության մշակումների վրա և կոնկրետ առաջարկություններ են ներկայացնելու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: Միաժամանակ նշվել է, որ մասնագետները հաջողությամբ կարողանում են վերականգնել սարքերը, որոնք մինչ այդ գտնվում էին պահեստներում: Կառավարության ղեկավարին ներկայացվել են նաև հայ մասնագետների կողմից ռազմական նշանակության տեխնիկական միջոցների մշակումներն ու լուծումները։ Փաշինյանը կարևորել է վերը նշված ուղղություններով հայ ինժեներների աշխատանքները և նշել, որ կառավարությունն իր հերթին պատրաստ է օժանդակել ծրագրերի արդյունավետ իրականացմանը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով շուտով ՀՀ կհասնի արհեստական շնչառական 7 համակարգ, որոնցից 2-ը ձեռք են բերվել Մեծ Բրիտանիայի, իսկ 1-ը՝ Նիդերլանդների տեղական մարմինների օժանդակությամբ։ 10 այդպիսի սարք կտրամադրի «Ավրորա» նախաձեռնությունը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |