Ինչ վիճակ է տարածաշրջանում. ՀՀ, ԻՀ, ՌԴ, Վրաստան ու Ադրբեջան 3 ապրիլի 2020 - 19:32 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 148-ի, ասվում է հիվանդության մշտադիտարկման հատուկ կայքում։ 27 մարդ ապաքինվել է, կարանտինում 5392 մարդ կա, հսկողության տակ՝ 319-ը։ Իրանում վարակման դեպքերը հասել են 53,183-ի, որից մահվան ելքով՝ 3294-ը։ Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը։ Մեկ օրում երկրում կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային թիվը 3186 է, մահացածներինը՝ 157։ Ապրիլի 3-ին Ռուսաստանումվարակի 601 նոր դեպք է գրանցվել, հայտնել է օպերատիվ շտաբը։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 4149-ի երկրի 78 շրջանում։ Ապաքինվել է 281 մարդ, մահացել՝ 34։ Թուրքիայում հիվանդների ընդհանուր թիվը 18,125 է, մահացել է 356 մարդ։ Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 415-ը։ Ադրբեջանում վարակվածների թիվը հասել է 443-ի՝ մեկ օրում ավելանալով 43-ով։ Այդ մասին տեղեկացրել է կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբը։ 5 մարդ մահացել է, 32-ը՝ ապաքինվել։ Հայաստանում ապրիլի 3-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 736-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 73-ով: Ապաքինվել է 43 անձ, մահացել՝ 7-ը։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև ապրիլի 12-ը խիստ սահմանափակումներ են նախատեսված։Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |