Մարզպետ․ Արարատում կորոնավիրուսի 158 դեպք կա

Մարզպետ․ Արարատում կորոնավիրուսի 158 դեպք կա

PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ի դրությամբ Արարատի մարզում կորոնավիրուսի 158 հաստատված դեպք կա, հայտարարել է մարզպետ Գարիկ Սարգսյանը և հրապարակել մարզում արձանագրված դեպքերը՝ ըստ համայնքների։

Մարզպետի ներկայացրած տվյալների համաձայն՝ Արարատի մոտ 30 բանակվայրում արձանագրված դեպքեր կան։

Մարզում ամենաշատ դեպքերն արձանագրվել են Մասիս քաղաքում, այնտեղ 18 վարակակիր կա, մարզկենտրոն Արտաշատում 15 հոգի է վարակված, Վեդիում՝ 13։ Գյուղերից տասնյակից ավելի վարակակիրներ կան Մխչյանում, Նոր Կյուրինում, Նոր Խարբերդում։

Սարգսյանը հորդորել է մնալ տանը։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև ապրիլի 12-ը խիստ սահմանափակումներ են նախատեսված։ Հայաստանում ապրիլի 3-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 736-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 73-ով: Ապաքինվել է 43 անձ։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---