Ապրիլի 6-ին Մոսկվա-Երևան չարթերային թռիչք կիրականացվի 4 ապրիլի 2020 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ի Մոսկվա-Երևան չվերթի չեղարկման հետևանքով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիները տեղափոխվել են մերձակա «Մոլոկովո» հյուրանոց: Նրանց համար մեկանգամյա չարթերային թռիչք կիրականացվի ապրիլի 6-ին, տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։ «ՌԴ կառավարության կողմից «Ռեդ Վինգս» ավիանկերությունը ձեռք է բերել մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը՝ 15:40-ին (Երևանի` 16:40-ին), կազմակերպվելու Մոսկվա-Երևան չարթերային թռիչքը (WZ4323), որով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները»,- ասվում է գրառման մեջ: Թռիչքի համար համապատասխան տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի N94 տոմսարկղից, ինչպես նաև Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ Red Wings ավիաընկերության ներկայացուցչությունից: Ավիատոմսերի հետ կապված հարցերով կարելի է կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝ Մոսկվա: +7-925-009-92-08, +7-926-618-29-18, Երևան: +374-91-969612: Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի: «Մեկ անգամ ևս հորդորում ենք մեր քաղաքացիներին ստուգել իրենց անձը հաստատող փաստաթղթերը: Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի փաստաթղթերի առկայության պարագայում խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին՝ ստորև ներկայացված հեռախոսահամարներով և էլ. փոստով. հեռ.+ 7 (495) 624 - 32 – 43, Էլ. Փոստ. moscow.consul@mfa.am։ Դեսպանությունն աշխատելու է նաև շաբաթ և կիրակի օրերին»,- ասվում է գրառման մեջ: Մոսկվա-Երևան ապրիլի 2-ին նախատեսված չվերթի չեղարկման պատճառով ՀՀ մի խումք քաղաքացիներ չեն կարողացել վերադառնալ և գտնվում են «Դոմոդեդովո» օդանավակայանում։ ԱԳՆ-ն հիշեցրել է, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ՀՀ քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից, այն մարտի 18-ից փակ է: Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնափոխադրումների համար: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը «Հետոն էլ է պարզ»,–գրել է նա ԱԳՆ․ ԵՄ կողմից շենգենյան վիզայի վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվի ՀՀ քաղաքացիների վրա ԱԳՆ–ն արձագանքել է մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին «Երեմյան Փրոջեքթսը» Երևանում կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել Այն կառուցվել է ներդրումային խոշոր նախագծի շրջանակում, որը մեկնարկել էր 2022 թվականին 200-ից ավելի արցախյան կազմակերպություն՝ ԵԱՀԿ նախագահին․ Մեզ վստահեցնում էին՝ հակամարտությունը ռազմական լուծում չունի «Ո՞ր անտեսանելի ուժն է ԵԱՀԿ դիվանագետներին ստիպում հնազանդորեն դիմանալ Իլհամ Ալիևի հրապարակային ծաղրանքին»,–ասվում է նամակում |