Ուկրաինայից վերադարձող ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել միայն Մինսկ-Երևան չվերթից 4 ապրիլի 2020 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայից վերադարձող ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել միայն Մինսկ-Երևան չվերթից, տեղեկացնում է այդ երկրում ՀՀ դեսպանությունը։ Ապրիլի 5-ի և 12-ի չվերթերի տոմսերն արդեն սպառվել են։ Ընկերության կայքի տոմսերի ամրագրման համակարգը տոմսերի առկայություն է ցույց տալիս ապրիլի 17-ի, 19-ի, 24-ի և 26-ի համար։ Դեսպանությունը կրկին զգուշացնում է, որ Ուկրաինայից Մինսկի օդանավակայան հասնելը խնդրահարույց է նաև այն իմաստով, որ ուկրաինա-բելառուսական սահմանը կարելի է անցնել միայն ոտքով՝ գործող սահմանակետերի միջոցով։ Սահմանակետից Մինսկ հասնելը կարող է իրականացվել այդ պահին սահմանի բելառուսական կողմում առկա տրանսպորտով, նաև Բելառուսում բնակվող ծանոթների, ազգականների, ընկերների օգնությամբ։ «Բացի այդ, իրավիճակը փոխվում է ամեն օր․ թե՛ ուկրաինական կողմը կարող է ամբողջությամբ արգելել ելքը երկրից, թե՛ բելառուսական կողմը կարող է արգելել կամ սահմանափակել մուտքը, մտնողներին ուղարկել 14-օրյա պարտադիր կարանտին, նույնիսկ եթե ձեր ձեռքին Բելավիա ավիաընկերության գնված տոմս կա։ Այս օրերին Ուկրաինայում ՀՀ դեսպանությունն աշխատում է Կիև-Երևան չարթերային չվերթ կազմակերպելու ուղղությամբ։ Առայժմ բավարար քանակությամբ մեկնողներ և Հայաստանից Ուկրաինա եկողներ չկան, որպեսզի հստակեցվի դրա ժամկետը և առհասարակ հնարավորությունը։ Մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին խնդրում ենք հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով հաշվառվել դեսպանության հյուպատոսական բաժնում։ Պետք է նշել, որ առայժմ մենք չենք կարող երաշխավորել, որ նույնիսկ բավարար քանակի ուղևորներ հավաքվելու դեպքում թռիչքը պարտադիր կկայանա, քանի որ կարանտինային ռեժիմը շատ արագ է փոփոխվում։ Ցանկանում ենք նաև զգուշացնել, որ հնարավոր թռիչքի տոմսի արժեքը սահմանելու է ավիաընկերությունը, որը մասնավոր իրավաբանական անձ է», - ասված է դեսպանության հայտարարության մեջ։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքը երկարացնելու մասին Մխիթարյանը նախկինում ևս անդրադարձել է այդ հարցին ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում |